«Լարվածությունից լրիվ փայտի եմ վերածվել»․ Լիլուն հարսանեկան պարից հատված է հրապարակել

23:36   8 դեկտեմբերի, 2019

Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն միկրոբլոգի իր էջի հետեւորդներին հաճախ է ուրախացնում՝ հրապարակելով կրքոտ եւ հրապուրիչ լուսանկարներ: Երգչուհին կիսվում է նաեւ իր որդու՝ փոքրիկ Ռոբերտի առօրյայի մասին պատմող լուսանկարներով ու տեսանյութերով:

View this post on Instagram

A post shared by Lilit Ghukasyan L I L U (@lilumusic_official) on

Լիլուն իր Instagram-ում նոր տեսանյութ է հրապարակել, որում հետեւորդների հետ կիսվել է հարսանեկան պարի փորձերով։ Հրապարակմանը կից երգչուհին կատակով գրել է․ «Չէ, ես գիտեմ, որ շատ վատ եմ պարում հայկական, բայց լարվածությունից լրիվ փայտի եմ վերածվել»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լիլուն պատկերված էր որդու հետ։ Մայր ու որդի ջերմ գրկախառնված էին։ Լիլուն կարմիր պաբատ էր ընտրել, սեւ շապիկ։ Նա վառ դիմահարդարմամբ էր, որպես աքսեսուար՝ վզնոց էր ընտրել եւ թեւնոցներ։



© NEWS.am STYLE