Իրինա Շեյքը բացահայտել է իր նոր բոյֆրենդին

23:03   8 դեկտեմբերի, 2019

Պարզվում է, որ Իրինա Շեյքը վերջնականապես կարողացել է վերապրել դերասան Բրեդլի Կուպերի հետ բաժանումը։  Վերջերս Instagram-ում մոդելն իր հետեւորդներին հուզիչ լուսանկար է ցուցադրել, որտեղ սիրեցյալները շփվում են տեսակապով, հայտնեւմ է «Невские новости»-ն:

Լուսանկարիչ Ռովան Պապյեի հետ Իրինա ծանոթ է երկար տարիներ։ Երկրպագուները պնդում են, որ իրենց հարաբերությունները վերաճել են ավելի մեծ զգացմունքի, իսկ զույգի վերջին զբոսանքներից մեկն ավարտվել է հյուրանոցում:

Ըստ երեւույթին, Իրինան որոշել է «բացել բոլոր քարտերը» եւ իր միկրոբլոգում հրապարակել է սիրելիի լուսանկարը: Տեսազանգի էկրանի վրա երեւում է, որ Պապյեի եւ Շեյքի զրույցը մթնշաղի մեջ է, իսկ աղջիկն արդեն անկողնում է: Ըստ ամենայնի, երիտասարդները գտնվում են տարբեր քաղաքներում, ուստի որոշել են զրուցել ինտերնետի միջոցով։



© NEWS.am STYLE