16:07 9 դեկտեմբերի, 2019Մադոննայի դուստրը՝ Լուրդես Լեոնը, կարծես թե, արտասովոր քայլերի նկատմամբ սիրո առումով չի զիջում լեգենդար մորը։ 23-ամյա մոդելը մասնակցել է արտ-էքսպերիմենտի։

Նա պոդիում է բարձրացել Desigual ապրանքանիշի ներքո, որը հայտնի տեքստիլ մոզաիկաներով, անհամաչափ ձեւերով եւ օրիգինալ պրինտերով։ Love Different 2020 հավաքածուի ցուցադրությունը տեղի է ունեցել Մայամիում Art Basel ժամանակակից արվեստի ցուցադրության շրջանակներում։

Լուրդեսը բեմ է բարձրացրել գրեթե վերջում, ժամանակակից պար է կատարել, ապա մյուսների հետ հանվել է ու սկսել համբուրվել զուգընկերոջ հետ։
Elle-ի հաղորդմամբ՝ Desigual ապրանքանիշն արտ-բեմադրությունը բացատրել է «բազմամշակութայնության եւ բազմազանության օրինակով սիրո ամենահիմնական եւ ունիվերսալ ակտը՝ համբույրը, ցուցադրելու ցանկությամբ»։