Այպես էլ գիտեինք. Եվգենի Պետրոսյանն ամուսնացել է օգնականի հետ

11:11   9 դեկտեմբերի, 2019

Կատակերգու Եվգենի Պետրոսյանը եւ նրա օգնականը՝ Տատյանա Բրուխունովան, ամուսնացել են, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն՝ վկայակոչելով աղբյուրին զույգի մտերիմ շրջապատից։

2018թ.-ի նոյեմբերին Եվգենի Պետրոսյանը բաժանվել է հումորիստ Ելենա Ստեպանենկոյից. նրանք ունեցվածքը բաժանում են դատարանի միջոցով։ Մամուլը գրել է, որ նրանք բաժանվել են Պետրոսյանի եւ Բրուխունովայի սիրավեպի պատճառով, որը, սակայնմ իրեն զերծ էր պահում այդ ամենից։

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հաղորդմամբ՝ 74-ամյա Պետրոսյանը եւ նրա 30-ամյա օգնականն ամուսնացել են դեկտեմբերի սկզբին. Բրուխունովան դարձել է հայտնի արտիստի հինգերորդ պաշտոնական կինը։

Նորաթուխ կինը նույնիսկ Instagram-յան էջում ամուսնական սպիտակ ծաղկեփնջի լուսանկարն է հրապարակել։



© NEWS.am STYLE