Անդրեյ Մալախովը լքում է սկանդալային «StarHit»-ի գլխավոր խմբագրի պաշտոնը

14:13   9 դեկտեմբերի, 2019

Հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը կլքի «StarHit» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնը, հայտնում է «Teleprogramma»-ն։

Андрей Малахов после звездных скандалов закрыл журнал «СтарХит» и покинул сайт

Անդրեյի խոսքով՝ ամսագիրն իր կարիերայում կարեւոր ուղենիշ է դարձել, սակայն վերջին ժամակներում չափազանց շատ ուժ ու ժամանակ է խլում։ Իր հրաժեշտի խոսքում շոումենը հիշել է՝ ինչպես է ամեն ինչ սկսվել եւ ինչպես է իր «երեխային» տեսել ճանապարհի սկզբում։

«12 տարի առաջ թողարկվեց մեր ամսագրի առաջին համարը «Զեֆիր» ենթադրյալ անվամբ՝ որպես ինչ-որ եթերային, թեթեւ եւ բոլորին ծանոթ  մի բան (հետագայում մենք, իհարկե, որոշեցինք, որ StarHit ավելի վառ է հնչում)։ «StarHit» ապրանքանիշը մեծացել է, Մոսկվայում համանուն սրճարան է բացվել, մենք ունեցանք մեր կայքը, որը շուտով բավական հայտնի դարձավ»,- հայտնել է Անդրեյը։

Малахов принял неожиданное решение

Հայտնի հաղորդավարը նշել է, որ այսօր տեղեկատվության մատուցման արագության պայմաններում համացանցն առաջ է անցնում տպագիր արտադրանքից։ Ընդ որում, ինչպես նա նշել է, օրը նախկինի նման 24 ժամ ունի։ «Իմ հնարավորությունները սպառված են»,- ասել է Անդրեյ Մալախովը։



© NEWS.am STYLE