Բնական ու գեղեցիկ. Էվա Խաչատրյանի լուսանկարը

16:47   9 դեկտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին մուգ գույնի հագուստ է կրում։ Նա հավաքել է մազերը եւ գրեթե շպարված չէ։ Էվայի կերպարն ամբողջացրել են նուրբ ականջօղերը։ «Կյանքը հիասքանչ է»,- լուսանկարն անգլերենով մակագրել է նա։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին սեւ բլուզ էր կրում։ Նա արձակել էր մազերը, նախապատվություն տվել մեղմ շպարին՝ ընդգծելով շուրթերը։ Էվան լուսանկարը չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE