«Կրկնակի հաճելի է գտնվել նույն բեմում եւ աշխատել մայրիկի հետ». Զարուհի Բաբայանի ու դստեր լուսանկարը

15:42   9 դեկտեմբերի, 2019

Երգչուհի Զարուհի Բաբայանի դուստրը՝ Սոֆի Դեւոյանը, կիսվել է ընտանեկան ջերմ լուսանկարով։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Սոֆին պատկերված է մայրիկի հետ։ Երկուսն էլ բեմական ու հմայիչ կերպարներ են ընտրել։ Զարուհու ձեռքին սպիտակ վարդերի փունջ է։
«Կրկնակի հաճելի է գտնվել նույն բեմում եւ աշխատել Մայրիկի հետ»,- հրապարակումը մակագրել է Սոֆին։  

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին դասական ու ոճային կերպարում է։ Նա սեւ բլուզ էր ընտրել եւ շրջազգեստ, որն առանձնանում էր հետաքրքիր կտրվածքով։ Երգչուհին այն համադրել էր ոճային գոտու հետ, բարձրակրունկներ ընտրել։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ կադրերն արվել էին Պերմում։



© NEWS.am STYLE