«Մի անգամ Երեւանում». Լուսինե Թովմասյանի էլեգանտ կերպարը

20:42   9 դեկտեմբերի, 2019

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը կիսվել է նոր լուսանկարով, որում էլեգանտ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում գեղեցկուհին շքեղ, փայլուն զգեստ է կրում, որն առանձնանում է ոտքի հատվածում հետաքրքիր կտրվածքով։ Նա բարձրակրունկ կոշիկներ է ընտրել, պարզ սանրվածք։ Լուսինեն վառ շպարով է։ «Մի անգամ Երեւանում»,- հրապարակումն անգլերենով մակագրել է գեղեցկուհին։

Ավելի վաղ հրապարակված կադրում Լուսինեն պատկերված էր մեքենայի մեջ։ Երկու երեխաների գեղեցկուհի մայրիկը լուսանկարում կրում էր բաց երանգի տաք մուշտակ, նա նուրբ շպարով էր՝ բալագույն շրթներկ, թեթեւ ընդգծված աչքեր։ Հրապարակմանը կից Լուսինեն գրել էր․ «Գժական կիրակի»։



© NEWS.am STYLE