Վառ շրթներկ. Ռոզա Ֆիլբերգի հմայիչ կերպարը

22:42   9 դեկտեմբերի, 2019

Երգչուհի Ռոզա Ֆիլբերգը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին վառ կերպարում է։ Նա փայլուն հագուստ է կրում, արձակել է մազերը եւ նախապատվություն տվել արտահայտիչ շպարին. շուրթերն ընդգծված են կարմիր շրթներկով։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել երգչուհուն։ «Գեղեցկություն ու տաղանդ»,- գրել է նրանցից մեկը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր գիշերային Երեւանի ֆոնին։ Նա բաց գույնի տաբատ էր կրում, որը համադրել էր սեւ բլուզի հետ։ Ռոզան արձակել էր մազերը, մեղմ շպար ընտրել, իսկ կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ գոտին ու ժամացույցը։ «Սիրում եմ քեզ, Երեւան»,- լուսանկարը մակագրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE