Ելենա Ստեպանենկոն մեկնաբանել է Պետրոսյանի ամուսնությունը երիտասարդ օգնականի հետ

18:11   9 դեկտեմբերի, 2019

74-ամյա կատակերգու Եվգենի Պետրոսյանը եւ նրա 30-ամյա սիրելի Տատյանա Բրուխունովան պաշտոնապես օրինականացրել են հարաբերությունները։ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն, վկայակոչելով արիտիստի շրջապատը, հայտնում է, որ Ելենա Ստեպանենկոյից սկանդալային ամուսնալությունից եւ ունեցվածքը դատարանի միջոցով կիսելու վեճից հետո Եվգենի Վահանովիչն, ամեն դեպքում, ամուսնացել է հինգերորդ անգամ. այդ մասին պարբերականին հայտնել է նրա մտերիմ ընկերը։  

Նրա խոսքով՝ գաղտնի ամուսնությունը կայացել է մի քանի օր առաջ։ Բրուխունովան հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկատվությունը՝ կախելով հեռախոսը, իսկ Պետրոսյանի նախկին կինը նշել է. «Ես տեղյակ չեմ։ Եթե դա իսկապես ճշմարտություն է, ես նրանց երջանկություն եմ մաղթում»։

Աղբյուրը՝ Super



© NEWS.am STYLE