Buro 24/7 նախագծի համահիմնադիր Միրոսլավա Դումային 7 ամսվա կյանք է մնացել

20:11   9 դեկտեմբերի, 2019

Գործարար, Buro 24/7 նախագծի հիմնադիր Միրոսլավա Դուման Instagram-յան էջում հայտնել է, որ տառապում է մահացու հիվանդությամբ։

Ոճի 34-ամյա կուռքի խոսքով՝ բժիշկներն իր մոտ թոքերի հազվագյուտ հիվանդություն են հայտնաբերել եւ հայտնել, որ իրեն յոթ ամսվա կյանք է մնացել։

«Այդ ժամանակ սարսափելի վախեցնող էր, սակայն ետ նայելով՝ ես հասկանում եմ, որ վերջին ամիսներն իմ կյանքում ամենաերջանիկն էին։ Ես  դադարեցի վազքով զբաղվել եւ հասկացա՝ որքան շատ եմ սիրում կյանքը, որքան հիասքանչ է մեր աշխարհը եւ որքան շատ եմ ցանկանում այստեղ մնալ»,- նշել է նա։

Картинки по запросу мирослава дума

Բացի այդ՝ Դուման խոստովանել է, որ իմունային համակարգի հետ կապված խնդիրը կարողացել են հայտնաբերել վաղ աստիճանում։

Աղբյուրը՝ MK

 



© NEWS.am STYLE