Հայտարարվել է «Ոսկե գլոբուս 2020»-ի հավակնորդների ցանկը

19:15   9 դեկտեմբերի, 2019

Օտարարեկրյա մամուլի հոլիվուդյան ասոցիացիան հրապարակել է «Ոսկե գլոբուս» ամենամյա մրցանակաբաշխության հավակնորդների ամբողջական ցանկը։ Ըստ ավանդույթի՝ հավակնորդների անունները նշել են միջոցառումից մոտ մեկ ամիս առաջ։ «Ոսկե գլոբուս» 77-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2020թ.-ի հունվարի 6-ին։ Մրցանակաբաշխությունը կվարի Ռիկի Ջերվեյսը, հայտնում է Super-ը։

Картинки по запросу ирландец фото

Մարտին Սկորդեզեցի «Իռնալդացին» (The Irishman, 2019) եւ Թոդ Ֆիլիպսի «Ջոկեր»-ը ներառված են «Լավագույն դրամատիկ ֆիլմ» անվանակարգում հավակորնդերի ցանկում։ Մրցանակին հավակնում են նաեւ Նոա Բաումբակի «Ամուսնական պատմություն» (Marriage Story, 2019), ամերիկա-բրիտանական «1917» (ռեժիսոր՝ Սեմ Մենդես) եւ «Երկու պապերը» (The Two Popes) ժապավենները։

«Լավագույն դերասանուհի դրամայում» անվանակարգին հավակնում են Սինտիա Էրիվոն («Հարիեթ» ֆիլմում դերի համար), Սքարլեթ Յոհանսոնը («Ամուսնական պատմություն»), Սիրշա Ռոնանը («Փոքրիկ կանայք»), Շարլիզ Թերոնը («Սկանդալ») եւ Ռենե Զելվեգերը («Ջուդի»)։

«Լավագույն դերասան դրամայում» անվանակարգում նոմինացված են Քրիստիան Բեյլը («Ֆորդն ընդդեմ Ֆերարիի»), Անտոնիո Բանդերասաը («Ցավ եւ փառք»), Ադամ Դրայվերը («Ամուսնական պատմություն»), Խոակին Ֆենիքսը («Ջոկեր») եւ Ջոնաթան Փրայսը («Երկու պապերը»)։



© NEWS.am STYLE