Մետաղադրամի նման. Քրիստոսի ծննդյան մասին օպերայի համար Քանյե Ուեսթի նոր կերպարը ցնցել է երկրպագուներին

13:12   10 դեկտեմբերի, 2019

Նոր ալբոմի թողարկումից հետո Քանյե Ուեսթը որոշել է ամբողջությամբ խորասուզվել ստեղծագործության մեջ եւ վերջին երկու ամիսների ընթացքում երկու օպերա է բեմադրել։ Ֆլորիդայում տեղի է ունեցել Քանյեի նոր աշխատանքի պրեմիերան, որը նա նվիրել է Հիսուս Քրիստոսի ծննդյանը։ Երգչախմբի հետ (այն պարբերաբար ելույթ ունենում ռեփերի կիրակնօրյա ծեսերին) Քանյեն ելույթ է կազմակերպել, գրում է Peopletalk-ը։

Բայց հանդիսատեսին ամենաշատը ցնցել է հերոսների եւ հենց 42-ամյա ռեփերի հագուստը, որը բեմում արծաթափայլ հագուստ էր կրում, որը ծածկում էր նրա ամբողջ մարմինը։

«Մարիան»-ն Քանյեի երկրորդ օպերան է, որը հաջորդել է «Նաբուգոդոնոսորին» եւ արժանացել քննադատների հիացական արձագանքին։



© NEWS.am STYLE