Փնտրում եմ երազանքիս ամուսնուն. «Թվում է՝ զգացմունքս փոխադարձ է»

23:19   25 հուլիսի, 2013

Բարի երեկո: Հիշո՞ւմ եք, ես ձեզ պատմել եմ իմ Հրանտի մասին: Ճիշտ է, դեռեւս ոչ ԻՄ, բայց… Թվում է՝ նրա հաճոյախոսություններում արդեն սովորական սեթեւեթանքից ավելին է թաքնված: Նա ազատվել է իր բազմաթիվ ընկերուհիներից, ինձ կինո, սրճարան է հրավիրում…

Առայժմ չեմ ուզում հավատալ իմ երջանկությանը: Եթե այս տարիքում խաբվեմ, վստահաբար արդեն չեմ կարողանա կառուցել հետագա կյանքս: Բացի այդ, մի «բայց» կա. օգոստոսի կեսերին նա մեկնում է: Չգիտեմ՝ ինչ կլինի ինձ հետ այդ ժամանակ, մտածել անգամ չեմ ցանկանում:

Իսկ եթե համբուրե՞մ նրան: Գուցե այդ նրան ավելի լուրջ քայլերի կմղի, ի՞նչ եք կարծում:

Խորհուրդ տվեք, ի՞նչ անեմ: Ես վերջնականապես շփոթվել եմ…

Լիլիթ



© NEWS.am STYLE