Կաշվե շրջազգեստ, արտահայտիչ շպար. Էվա Խաչատրյանի լուսանկարը թատրոնից

10:47   10 դեկտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում գրավիչ կերպարում է։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին կաշվե շրջազգեստ է կրում եւ բաց գույնի սվիտեր։ Էվան սեւ զուգագուլպաներ է ընտրել եւ ցածրակրունկ կոշիկներ։ Նա արձակել է մազերը եւ արտահայտիչ շպար ընտրել։ Լուսանկարն արվել է կամերային թատրոնում։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին մուգ գույնի հագուստ էր կրում։ Նա հավաքել էր մազերը եւ գրեթե շպարված չէր։ Էվայի կերպարն ամբողջացրել էին նուրբ ականջօղերը։ «Կյանքը հիասքանչ է»,- լուսանկարն անգլերենով մակագրել էր նա։

Գլխավոր լուսանկարը՝ @sedsphotography



© NEWS.am STYLE