Ձյուն, լույսեր… Իննա Խոջամիրյանի լուսանկարը

11:41   10 դեկտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ձմեռային կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին բաց գույնի վերարկու է կրում, սեւ, երկարաճիտ կոշիկներ։ Ձմեռային կերպարն ամբողջացնում է գլխարկը։ Քաղաքում ձյուն է տեղում։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին բալետի պարուհու կերպարում էր։ Նա սեւ զգեստ էր կրում, հավաքել էր մազերն ու պատկերված էր քաղաքային գեղեցիկ պատկերի ֆոնին։ «0°C։ Մի Պետերբուրգ ու մի գիժ...։ Ցտեսություն, Պետերբուրգ»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE