«Կանացի, նուրբ». Նունե Եսայանի համերգային կերպարը

13:46   10 դեկտեմբերի, 2019

Երգչուհի Նունե Եսայանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր համերգային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին վառ գույնի զգեստ է կրում։ Նունե Եսայանն այն համադրել է խոշոր, քարերով զարդարված վզնոցի հետ։ Երգչուհին պարզ սանրվածք է ընտրել, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։ «Կանացի, նուրբ, սիրուն»,- նշել է օգտատերերից մեկը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին երկար, բաց գույնի զգեստ էր կրում։ Նա գեղեցիկ սանրվածք էր ընտրել ու նուրբ շպար, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Նունե Եսայանը լուսանկարը չէր մեկնաբանել, փոխարենը հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ գրել. «Նրբություն», «չքնաղ երգչուհի»։



© NEWS.am STYLE