Խոշոր ականջօղ, վառ շպար. Հռիփսիմե Հակոբյանի լուսանկարը

14:39   10 դեկտեմբերի, 2019

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Հռիփսիմեն համերգային կերպարում է։ Նա փայլուն հագուստ է ընտրել եւ պարզ սանրվածք։ Երիտասարդ մայրիկը նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին, իսկ կերպարն ամբողջացրել է խոշոր ականօղը։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

View this post on Instagram

A post shared by Hripsime Hakobyan (@hripsimehakobyanofficial) on

Օրեր առաջ երգչուհին նշել էր ծննդյան օրը եւ տեսանյութ էր հրապարակել այդ առիթով կազմակերպված երեկույթից։ Կադրերում պատկերված էր՝ ինչպես էր երգչուհին ընտանիքի՝ ամուսնու՝ երգիչ Մարտին Մկրտչյանի ու որդու հետ փչում տորթի մոմերը։ Հռիփսիմեն երեկոյի համար բաց գույնի հագուստ էր ընտրել, վառ շպար։ «Շնորհակալ եմ իմ բոլոր ընկերներին օրս տոն դարձնելու համար»,- հոլովակը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE