Բղավոցներ, արցունքներ եւ նմանատիպ այլ բաներ. Պետրոսյանին եւս մեկ սկանդալային ամուսնալուծություն է սպասվում

15:13   10 դեկտեմբերի, 2019

Երեկ լրատվամիջոցներում տեղեկատվություն է հայտնվել, որ 74-ամյա երգիծաբան Եվգենի Պետրոսյանը կրկին ամուսնացել է։ Նրա ընտրյալը երիտասարդ օգնականն է՝ Տատյանա Բրուխունովան, որի հետ նրան վաղուց էին սիրավեպ վերագրում։

Սիրահարներն ամուսնացել են դեկտեմբերի սկզբին, սակայն չեն մեկնաբանում կյանքում ուրախալի իրադարձությունն ու գերասադում են լռություն պահպանել։

Մինչ երկրպագուներն ակտիվորեն քննարկում են Պետրոսյանի ու Բրուխունովայի հնարավոր հարսանիքը, ռուս հայտնի աստղաբան Պ․ Բոգդանովը նշում է, որ այս միությունն ամուր չի լինի։ Ավելին, 74-ամյա Եվգենի Պետրոսյանին եւս մեկ աղմկոտ ու սկանդալային ամուսնալուծություն է սպասվում։

«Նրան ամուսնություն է սպասվում, եւ սա վերջին ամուսնությունն է։ Ընդ որում, մեկուկես տարի անց նրան աղմկոտ ամուսնալուծության գործընթաց է սպասվում։ Ստեպանենկոյից հետո նա պարտավոր է ՔԿԱԳ տանել երիտասարդի․ նա տարավ նրան։ Շոու կլինի բոլոր ալիքներով՝ բղավոցներ, արցունքներ եւ նմանտիպ այլ բաներ։ Դատելով Նատալային քարտից՝ նա կկրկնի Վիտորգանի ճակատագիրը»,- ИА Nation News-ի հետ զրույցում ասել է աստղաբանը։ Նա նաեւ հայտնել է, որ Տատանյա Բրուխունովան կամուսնանա երեք անգամ, բայց դրանք, հավանաբար, կավարտվեն ամուսնալուծությամբ։

Հիշեցնենք՝ Եվգենի Պետրոսյանն ու նրա նախկին կինը՝ Ելենա Ստեպանենկոն, ամուսնացած են եղել 33 տարի, սակայն անցյալ տարի ամուսնալուծվել են սկանդալով։ Ըստ տեղեկությունների՝ ամուսինները բաժանվել են հենց հումորիստի ու նրա օգնական սիրավեպի պատճառով։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Էքսպրես գազետա, Instagram, Cosmo



© NEWS.am STYLE