«Պարզապես գեղեցկուհի». Զարուհի Բաբայանի շքեղ կերպարը

16:43   10 դեկտեմբերի, 2019

Երգչուհի Զարուհի Բաբայանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր շքեղ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին սեւ, երկար զգեստ է կրում։ Նա պարզ սանրվածք է ընտրել՝ հավաքել է մազերը, նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին՝ մուգ գույնով ընդգծելով շուրթերը։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ ականջօղեր եւ մատանի։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել նրան։ «Պարզապես գեղեցկուհի»,- գրել է օգտատերերից մեկը։

Ավելի վաղ Զարուհի Բաբայանի հետ լուսանկար էր հրապարակել նրա դուստրը՝ Սոֆի Դեւոյանը։ Երկուսն էլ բեմական ու հմայիչ կերպարներ են ընտրել։ Զարուհու ձեռքին սպիտակ վարդերի փունջ էր։ «Կրկնակի հաճելի է գտնվել նույն բեմում եւ աշխատել Մայրիկի հետ»,- հրապարակումը մակագրել էր Սոֆին։  

 



© NEWS.am STYLE