Քանոն եւ Սայաթ Նովա. Լիանա Ոսկերչյանը «Միսս աշխարհ տաղանդ»-ի լավագույն հնգյակում է

15:41   10 դեկտեմբերի, 2019

«Միսս Ամենիա 2019» տիտղոսին արժանացած Լիանա Ոսկերչյանը, որը մասնակցում է «Միսս Աշխարհ» մրցույթին, հավակնում է «Միսս աշխարհ տաղանդ» մրցանակին։ Մրցույթի ընթացքում նա քանոն է նվագել եւ հայտնվել է լավագույն հնգյակում։ Մրցանակին հավակնում են նաեւ Բրիտանական Վիրջինյան կղզիները, Կանադան, ճամայկան, Մալթան։

Սրա վերաբերյալ Facebook-յան էջում գրառում է արել նաեւ Հայաստանը ներկայացնող Լիանա Ոսկերչյանը։

«Այսօր կայացավ «Միսս Աշխարհ Տաղանդ» մրցույթի կիսաեզրափակիչը։ Նախնական լսումների արդյունքում ավելի քան 60 մասնակցից կիսաեզրափակչում էին հայտնվել 20-ը, եւ այսօր պարզ դարձավ լավագույն 5-յակը, որը ելույթ կունենա վաղը կայանալիք բարեգործական ընթրիքի ժամանակ, որից հետո արդեն պարզ կլինի հաղթողը։ Եվ այսպես․ մենք 5-յակում ենք։ ՔԱՆՈՆՈՎ։ Միջազգային բեմում եւս մեկ անգամ հնչեց քանոն եւ Սայաթ Նովա։ Անչափ հպարտ եմ եւ ուրախ»,- գրել է Լիանան՝ հայտնելով իր շնորհակալության խոսքը։

Լուսանկարները՝ NEWS.am STYLE, Missworld.com



© NEWS.am STYLE