Էն Հեթուեյը երկրորդ անգամ մայր է դարձել. լրատվամիջոց

18:14   10 դեկտեմբերի, 2019

Հոլիվուդյան դերասանուհի Էն Հեթուեյը 2019թ.-ի ամռանը երկրպագուներին ուրախալի լուր է հայտնել, որ սպասում է երկրորդ երեխայի ծնունդին։ Սակայն օրերս բրիտանական պարբերականի լրագրողները դերասանուհուն ու նրա ամուսնուն առաջնեկի հետ նկատել են փողոցում, եւ դերասանուհին արդեն մեծ որովայն չի ունեցել, իսկ ձեռքին մանկական շարժական սայլակ։

Энн Хэтэуэй

Դատելով Էնի կերպարից` (բարձր գոտկատեղով կիպ ջինսե տաբատ) դերասանուհու երկրորդ երեխան լույս աշխարհ է եկել մի քանի օր առաջ։

Երկրորդ հղիության մասին, որին դերասանուհին երկար է ձգտել ու առանց զղջալու, Էնը վերջին ամիսների ընթացքում պատմել է Instagram-ի հետեւորդներին. «Երբ ես չէի կարողանում հղիանալ, իսկ ինչ-որ մեկն այդ ժամանակ ինձ հայտնում էր, որ երևխայի է սպասում, տանջալից էր։ Ես հասկանում էի, որ պետք է ուրախանամ ուրիշների համար, բայց ինձ թվում էր, թե բոլորը խոսում են հղիության մասին՝ ինձ ցավ պատճառելու համար։ Ես ունակ չէի հասկանալու՝ ինչ է կատարվում, ամեն ինչում մեղարում էին միայն ինձ ու մարմնիս»։

Աղբյուրը՝ Hello

Գլխավոր լուսանկարը՝ Axelle/Bauer-Griffin/FilmMagic/Getty Images



© NEWS.am STYLE