«Հիասքանչ». Սրբուկի հմայիչ կերպարը

10:45   11 դեկտեմբերի, 2019

Երգչուհի Սրբուկը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին եթերային հագուստ է կրում։ Նա հավաքել է մազերը, նուրբ շպար ընտրել։ «Արվեստը փնտրեք ձեր մեջ»,- հրապարակումը մակագրել է Սրբուկը, իսկ հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել նրան. «Հիասքանչ», «ավելի գեղեցիկ չէր կարող լինել»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Սրբուկը բեժ գույնի հագուստ էր կրում, որը համադրել էր վառ գոտու հետ։ Երգչուհին, որը Հայաստանը ներկայացրեց «Եվրատեսիլ 2019» մրցույթին, սեւ, երկարաճիտ կոշիկներ էր ընտրել։ Նա նախապատվություն էր տվել պարզ սանրվածքին, կերպարն ամբողջացրել ոճային ակնոցով։ Թեեւ Սրբուկը լուսանկարը չէր մեկնաբանել, հետեւորդները հաճոյախոսություններ են արել  նրան։ «Հրաշք», «շլացուցիչ»,- գրել էին նրանք։



© NEWS.am STYLE