Սպորտային տաբատ, ուսը բաց բլուզ. Օլյա Հակոբյանի լուսանկարը

11:47   11 դեկտեմբերի, 2019

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակած կադրերում Օլյան մուգ գույնի, սպորտային տաբատ է կրում, որը համադրել է ուսի հատվածում բաց բլուզի հետ։ Օլյան սպիտակ սպորտային կոշիկներ է ընտրել, պարզ սանրվածք եւ խոշոր արեւային ակնոց։ «Դրախտը Երկրի վրա ցանկացած վայր է, ուր չկան զարթուցիչներ, երկուշաբթիներ եւ ղեկավարներ»,- հրապարակումը ռուսերենով մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սպորտային կերպարում էր։ Նա մոխրագույն ու կապույտ գույների տաբատ ու վերնազգեստ էր ընտրել, սպորտային կոշիկներ։ Հմայիչ դերասանուհին պարզ սանրվածքով էր, որպես աքսեսուար՝ արեւային ակնոց էր կրում։ «Արեւոտ տրամադրություն»,- մեկնաբանությունների հատվածում այս հեշթեգն էր օգտագործել Օլյան։



© NEWS.am STYLE