adidas Original-ը նոր համագործակցություն ունի. ինչպես է «սուպերսթարը» թափանցիկ դարձել

16:14   11 դեկտեմբերի, 2019

Սքեյթբորդիստ, նկարիչ, դիզայներ եւ մոդել Բլոնդի Մաքքոյը վերաիմաստովարել է իր սիրելի adidas Originals Superstar 80s սպորտային կոշիկների ուրվագիծը։ Նոր դիզայնի համար ոգեշնչման աղբյուր է դարձել նրա համար յուրօրինակ լոնդոնյան Սոխո թաղամասի ոգին։

Որպեսզի սպորտային կոշիկները շնչող լինեն, դրանք կողքերի հատվածում ծակոտիներ ունեն։ Մաքքոյն այն ստեղծել է սքեյթերների համար եւ պնդում է, որ այն համապատասխանում է սքեյթբորդինգին։

Թափանցիկ սպորտային կոշիկները վաճառքի կհանվեն դեկտեմբերի 14-ին, դրանք հնարավոր է գնել Adidas-ի խանութներում եւ կայքում 110 դոլարով։ Դրա հետ միասին վաճառվում է երեք զույգ գուлպա, որոնց դիզայնի հեղինակը եւս Բլոնդի Մաքքոյն է։

Լուսանկարները՝ Adidas 



© NEWS.am STYLE