Մարտիրոսյանի ու Գալուստյանի դուստրերը հայտնվել են երեխաների ցանկում, որոնք ծնողներից յուրօրինակ արտաքին են ժառանգել

12:59   11 դեկտեմբերի, 2019

Ռուսաստանում հայտնի հումորիստներ Գարիկ Մարտիրոսյանի ու Միխայիլ Գալուստյանի երեխաները հայտնվել են երեխաների ցանկում, որոնք ծնողներից յուրօրինակ արտաքին են ժառանգել՝ ըստ Adme.ru-ի։

Հայտնի պորտալը նշում է, որ Միխայիլ Գալուստյանն ապագա կնոջը՝ Վիկտորյային, հանդիպել է 2003թ.-ին, նրանք ամուսնացել են 4 տարի անց։ Զույգը երկու դուստր ունի՝ Էսթելան 9 տարեկան է, Էլինան երկու տարով փոքր է քրոջից։ Էսթելան շատ նման է հորը. դա նշում են ինչպես Միխայիլի երկրպագուները, այնպես էլ հումորիստը։

Իսկ Գարիկ Մարտիրոսյանն ապագա կնոջը՝ Ժաննա Լեւինային, հանդիպել է 1997թ.-ին Սոչիում Ուրախների եւ հնարամիտների ակումբի փառատոնին։ Ժաննա Լեւինա-Մարտիրոսյանը, ինչպես եւ նրա ամուսինը, հանրային մարդիկ է, վարում է Instagram-ի բլոգը, իսկ 2018թ.-ին հրատարակել է իր «Հումորիստի կնոջ օրագիրը» գիրքը։ Զույգը մեծացնում է երկու երեխաներին՝ 15-ամյա Ժասմինին եւ 10-ամյա Դանիելին։ Մարտիրոսյանների ընտանիքն իրավացիորեն անվանում են շոու-բիզնեսի ամենաամուրներից մեկը։

Картинки по запросу жасмин мартиросян

Ցանկում են հայտնվել նաեւ Սերգեյ Սվետլակովի, Վադիմ Գալիգինի, Նադեժդա Անգարսկայայի, Ալեքսանդր Ռեւայի երեխաները, որի կինը հայուհի է։

 



© NEWS.am STYLE