«Նոր պապը» սերիալի նոր թրեյլերը Ջուդ Լոուի եւ Ջոն Մալկովիչի մասնակցությամբ

17:16   11 դեկտեմբերի, 2019

HBO հեռուստաընկերությունը թողարկել է «Նոր պապը» սերիալի ամբողջական թրեյլերը, որում բացահայտվում են սյուժեի որոշ դետալներ։ Երկու րոպե տեւողությամբ հոլովակում ցույց է տրված, որ Վատիկանը գլխավորել է Հռոմի նոր պապը՝ Յոհան Պավել III-ը (Ջոն Մալկովիչ), մինչեւ Պի XIII-ը (Ջուդ Լոու) գտնվում է կոմայի մեջ։ Սակայն վերջինս ապաքինվում է, եւ հերոսների միջեւ մրցակցություն է սկսվում։

Սերիալում գլխավոր դերերը կատարում են Ջուդ Լոուն, Խավյեր Կամարան, Սեսիլ դы Ֆրանսը, Մասիմո Հինին եւ Հենրի Գուդմանը։ Վերջին ժամանակների ամենասպասված սերիալներից մեկի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա 2020թ.-ի հունվարի 10-ին։



© NEWS.am STYLE