Google-ն անվանել է 2019-ի ամենահայտնի ֆիլմերն ու սերիալները

19:14   11 դեկտեմբերի, 2019

Google-ի «Տարին որոնման մեջ» միջոցառման ընթացքում կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են 2019թ.-ին Ռուսաստանում ամենահայտնի ֆիլմերը, հայտնում է Gazeta.ru-ն։ Տվյալները ներկայացվել են ռուսների որոնողական հարցումների հիման վրա։

Ռուսների շրջանում ամենահայտնի ֆիլմերի տասնյակում են հայտնվել «Ջոկեր», «Մի անգամ Հոլիվուդում», «Վրիժառուներ», «Օնո 2», «Առյուծ արքա», «Կապիտան Մարվել», «Կանաչ գիրքը», «Միմյանցից մեկ մետր հեռավորության վրա», «Ինչպես ընտելացնել վիշապին 3» եւ «Ոստիկանը Ռուբլյովկայից. ամանորյա ամենաթողություն» ժապավենները։  

Ամենաշատ որոնվող սերիալիների ցանկում են «Գահերի խաղը», «Չեռնոբիլ»-ը, «Քամոտ»-ը, «Իմ սրտի սուլթանը»-ը, «Դաժան Ստամբուլ»-ը, «Չեմպիոնների մայրեր»-ը, «Պրիգորովոի IP-ն», «Տոլյա-ռոբոտ»-ը, «Дылды»-ն, «Շատ տարօրինակ գործեր»-ը։



© NEWS.am STYLE