Էքստրեմալ կտրվածքներով զգեստ եւ իդեալական սանրվածք. Ալեսանդրա Ամբրոսիոն՝ Բրազիլիայում

15:42   11 դեկտեմբերի, 2019

Սուպերմոդել Ալեսանդրա Ամբրոսիոն թողարկել է լողազգեստների սեփական ապրանքանիշը GAL Floripa անվամբ, իսկ անցած երեկո Բրազիլիայում տեղի է ունեցել նրա նոր բուտիկի բացումը։

Հանդիսավոր միջոցառման համար աստղը պրովոկացիոն զգեստ է ընտրել, որն առանձնանում է խորը կտրվածքներով։ Ամբրոսիոն հագուստը համադրել էր ոսկեգույն բարձրակրունկների հետ։ Կերպարն ամբողջացնում էին իդեալական սանրվածքն ու խոշոր թեւնոցը։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Elle, Instagram



© NEWS.am STYLE