«Կարդալու տրամադրություն». Լիա Զախարյանի լուսանկարը

16:42   11 դեկտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր մեղմ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին արծաթափայլ, մեջքի հատվածում բաց բլուզ է կրում։ Նա պարզ սանրվածքով է, պատկերված է գրքերի ֆոնին։ «Կարդալու տրամադրություն»,- հրապարակումն անգլերենով մակագրել է դերասանուհին, իսկ հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել նրան։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին պատկերված էր մայրիկի հետ։ Լիա Զախարյանը կադրին կից շնորհավորել էր նրա ծննդյան տարեդարձը՝ գրելով․ «Մայրս, լույսս, հույսս, արեւս, ուժս, վստահությունս, միս ու արյունս, կարոտս, ուրախությունս, ծնունդդ շնորհավոր։ Աստծո կամոք ես հավերժ լինեմ քո սրտում, դու՝ իմ կյանքում»։

 



© NEWS.am STYLE