Ոճային վերնազգեստ, ընդգծված շուրթեր. Իրինա Այվազյանի լուսանկարը

14:44   11 դեկտեմբերի, 2019

Դերասանուհի Իրինա Այվազյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ բլուզ է կրում, որը համադրել է ոճային վերնազգեստի հետ։ Դերասանուհին պարզ սանրվածք է ընտրել, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին՝ ընդգծելով շուրթերն ու աչքերը։ Կերպարն ամբողջացրել են նուրբ ականջօղերը։ Հետեւորդներին դուր է եկել երիտասարդ դերասանուհու կերպարը, եւ նրանք հաճոյախոսություններ են արել Իրինային։ «Գեղեցկուհի», «ամենասիրուն»,- գրել են նրանք։

Ավելի վաղ հրապարակված կադրում երիտասարդ դերասանուհին աշնանային առօրյա կերպարում էր։ Նա նուրբ շպարով էր։ Կրում էր վանդակավոր պրինտով վերնաշապիկ, ջինսե բաճկոն։ Վարսերը հավաքված էին։ Իրինայի կերպարն ամբողջացնում էր թրենդային փոքրիկ պայուսակը։ «Նրբություն», «Սիրուն ես», «Շատ լավն ես», - հրապարակմանը կից գրել են դերասանուհու հետեւորդները։



© NEWS.am STYLE