«Լռությունն ամենահզոր ճիչն է». Իննա Խոջամիրյան

19:45   11 դեկտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ բլուզ է կրում, բեժ գունի վերնազգեստ։ Նա հետաքրքիր՝ «թաց» վարսահարդարում է ընտրել, իսկ արտահայտիչ շպարն ընդգծել է նրա գեղեցկությունը։ «Լռությունն ամենահզոր ճիչն է»,- հրապարակումն անգլերենով մակագրել է դերասանուհին, որը «Երկուսով» հեռուստասերիալում մարմնավորում է գլխավոր հերոսուհու կերպարը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին բալետի պարուհու կերպարում էր։ Նա սեւ զգեստ էր կրում, հավաքել էր մազերն ու պատկերված էր քաղաքային գեղեցիկ պատկերի ֆոնին։ «0°C։ Մի Պետերբուրգ ու մի գիժ...։ Ցտեսություն, Պետերբուրգ»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE