Եվգենի Պետրոսյանը  մեկնաբանել է ամուսնության մասին լուրը

20:13   11 դեկտեմբերի, 2019

Երգիծաբան Եվգենի Պետրոսյանն արձագանքել է իր նոր ամուսնության մասին ԶԼՄ-ների հրապարակումներին։ Այս մասին իր Instagram-ում արտիստը գրառում է կատարել։

Պետրոսյանը վրդովվել է լրագրողների «խայտառակ» ու «անպարկեշտ» պահվածքից, որոնք մտնում են իր անձնական կյանք։  Նա նման հրապարակումներն անվանել է զրպարտություն, վիրավորանք եւ ծաղր։

Ավելի ուշ հումորիստը հավելել է, որ չի հերքում ամուսնության մասին տեղեկատվությունը, բայց չի էլ հաստատում այն:

Ավելի վաղ Պետրոսյանի նոր ամուսնության մասին Instagram-ում գրել էր նրա օգնական Տատյանա Բրուխունովան: Երբ նրա գրառմանն ուշադրություն են դարձրել ԶԼՄ-ները, նա ջնջել է այն։

Աղբյուրը՝ РИА Новости



© NEWS.am STYLE