«Ժպիտ, արեւ ու սեր բոլորին»․ Լուսինե Թովմասյանի եւ որդու ժպիտ պարգեւող լուսանկարները

22:33   11 դեկտեմբերի, 2019

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը վերջին շրջանում աչքի է ընկնում ընտանեկան ջերմ լուսանկարներով, հատկապես՝ հրապարակումներով եւ գրառումներով, որտեղ գեղեցկուհին ընտանիքի, ամուսնու, դստեր եւ որդու հետ է։

Instagram-յան էջում հրապարակված նոր կադրերում Լուսինեն պատկերված է որդու հետ։ Երկու երեխաների գեղեցկուհի մայրիկը լուսանկարում ջերմ գրկել է փոքրիկին։ Մայր ու որդի զվարճանում են։ Իսկ հրապարակմանը կից Լուսինեն գրել է․  «Ժպիտ, արեւ ու սեր բոլորին»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում գեղեցկուհին շքեղ, փայլուն զգեստ էր կրում, որն առանձնանում էր ոտքի հատվածում հետաքրքիր կտրվածքով։ Նա բարձրակրունկ կոշիկներ էր ընտրել, պարզ սանրվածք։ Լուսինեն վառ շպարով էր։ «Մի անգամ Երեւանում»,- հրապարակումն անգլերենով մակագրել էր գեղեցկուհին։



© NEWS.am STYLE