Նաիրա Զոհրաբյանի նոր լուսանկարը՝ ամանորյա ֆոտոշարքից

00:08   12 դեկտեմբերի, 2019

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վերջին շրջանում աչքի է ընկնում իր ոճային կերպարներով։

Այս անգամ նա ներկայացել է ամանորյա ոճով  եւ տոնական միջավայրում։

Իր Facebook-յան էջում տիկին Զոհրաբյանը նոր լուսանկար է տեղադրել, որում նա կրում է կարմիր ու սպիտակ երանգի պուտավոր զգեստ, նույն գույների գուլպաներ։ Տոնական կերպարն ամբողջացրել են վառ շպարն ու գեղեցիկ վարսահարդարումը։ 

«Ամանորի եւ Սուրբ Ծննդյան ուրախ ֆոտոշարք՝ շուտով», - հրապարակմանը կից գրել է Նաիրա Զոհրաբյանը։

Լուսանկարը՝ Artur Art Artur Harutyunyan



© NEWS.am STYLE