Նուրբ վզնոց, մեղմ շպար. Արփի Գաբրիելյանի լուսանկարը

12:11   12 դեկտեմբերի, 2019

Դերասանուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել, որում քնքուշ կերպարում է։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչի հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Արփին պատկերված է ավտոմեքենայում։ Նա սեւ բլուզ է կրում եւ պարզ սանրվածքով է։ Դերասանուհին նախապատվություն է տվել մեղմ շպարին, իսկ կերպարն ամբողջացրել է նուրբ զարդով՝ վզնոց։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Արփին սեւ հագուստ էր կրում։ Նա պարզ սանրվածք  էր ընտել, արձակել մազերը։ Արփին նախապատվություն էր տվել նուրբ շպարին՝ ընդգծելով շուրթերը։ «Որոշ մարդիկ կարծում են, որ ճշմարտությունը կարելի է թաքցնել փոքրիկ ծածկով։ Բայց ժամանակի ընթացքում ճշմարտությունը բացահայտվում է»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE