Շքեղ հագուստ. Զարուհի Բաբայանի ու Քրիստինե Պեպելյանի ջերմ լուսանկարը

13:15   12 դեկտեմբերի, 2019

Երգչուհի Զարուհի Բաբայանը կիսվել է ջերմ լուսանկարով։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչի հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Զարուհին պատկերված է սիրված երգչուհի Քրիստինե Պեպելյանի հետ։ Երկուսն էլ շքեղ կերպարում են։ Զարուհի Բաբայանը փայլուն հագուստ է կրում ու արտահայտիչ շպարով է, իսկ Քրիտսինե Պեպելյանը բաց գույնի զգեստ է ընտրել՝ կերպարն ամբողջացնելով նուրբ ականջօղերով։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Զարուհի Բաբայանը սեւ, երկար զգեստ էր կրում։ Նա պարզ սանրվածք էր ընտրել՝ հավաքել էր մազերը, նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին՝ մուգ գույնով ընդգծելով շուրթերը։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ ականջօղեր եւ մատանի։ Հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ անել նրան։ «Պարզապես գեղեցկուհի»,- գրել է օգտատերերից մեկը։



© NEWS.am STYLE