«Տոներն են մոտենում». Սիլվա Հակոբյանի լուսանկարը դստեր հետ

16:13   12 դեկտեմբերի, 2019

Երգչուհի Սիլվա Հակոբյանը կիսվել է ընտանեկան ջերմ լուսանկարով։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը պատկերված է դստեր՝ Միլայի հետ։ Սիլվան ջինսե տաբատ է կրում, սպիտակ բլուզ, իսկ կերպարն ամբողջացրել է բաց գույնի բարձրակրունկներով։ Նա գրկել է դստերը, որը վարդագույն զգեստ է կրում։ «Տոներն են մոտենում»,- հրապարակումը մակագրել է երգչուհին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Սիլվայի դուստրը՝ Միլան, պատկերված էր երգչուհի Քրիստինե Պեպելյանի հետ։ Քրիստինեն ջերմ գրկել էր փոքրիկին։ «Քրիստինե Պեպելյան ջան, վերջապես հանդիպեցինք»,- հրապարակումը մակագրել էր երիտասարդ մայրիկը։



© NEWS.am STYLE