«Հիասքանչ». Արմինկան՝ ոճային կերպարում

21:42   12 դեկտեմբերի, 2019

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է բնակվում, միջին երկարության, սպիտակ զգեստ է կրում։ Արմինկան այն համադրել է վառ կարմիր երկարաճիտ կոշիկների հետ։ Երգչուհին արձակել է մազերը ու վառ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել է խոշոր մատանին։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել երգչուհուն։ «Հիասքանչ»,- գրել է օգտատերերից մեկը։

Ավելի վաղ Արմինկան ներկայացել էր նուրբ ու քնքուշ կերպարում։ Սիրված երգչուհին կադրում վառ շպարով էր՝ արտահայտիչ աչքեր, թույլ ընդգծված շուրթեր։ Արմինական արձակել էր մազերը,  որպես աքսեսուար՝ նուրբ վզնոցներ ընտրել։



© NEWS.am STYLE