«Նույնիսկ վիրավորական է». Տոդորենկոն պատմել է, որ վաստակում է մոտավորապես Սոբչակի չափ

16:44   12 դեկտեմբերի, 2019

Այս տարի «Forbes»-ը Ռեգինա Տոդորենկոյին ճանաչել է ամենահաջողակ բլոգերներից մեկը։ Նրանից առաջ է անցել միայն Քսենիա Սոբչակը, որը 12 ամիսների ընթացքում 1,6 մլն դոլար է աշխատել։ Ըստ ամսագրի տվյալների՝ Տոդորենկոն Instagram-ում 860 հազար է ստացել։

«Զուշացեք, Սոբչակն է» («Осторожно, Собчак») շոուի ընթացքում հաղորդավարուհու հետ զրույցում Ռեգինան խոստովանել է, որ իրականում իր եկամուտն ավելի մեծ է։ «Մի փոքր ավելի քիչ, քան Քսենիա Անատոլեւնայինն է։ Նույնիսկ վիրավորական է, որ այդպես են նշե;»,- ասել է նա։ Ի պատասխան դրա Քսենիան հայտարարել է, որ Instagram-ում ավելին է աշխատել, քան պարբերականի կողմից հայտարարված 1,6 մլն դոլարը։

Ամսվա ընթացքում Տոդորենկոն մոտ 5 մլն ռուբլի է ծախսում։ Եվ համացանցը եկամուտ ստանալու հիմնական հարթակը չէ։ Ռեգինան պնդում է, որ հեռուստատեսությունում շատ ավելին է ստանում։



© NEWS.am STYLE