«Հետոն իմը չէ, իմը այս պահն է». Տաթեւ Սարգսյան

20:43   12 դեկտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը նոր լուսանար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին հետաքրքիր նախշերով սպիտակ բլուզ է կրում։ Նա արձակել է մազերը եւ վառ շպար ընտրել, որն ընդգծել է գեղեցկությունը։ «Հետոն իմը չէ, իմը այս պահն է»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Ծաղկաձորում։ Դերասանուհին սպիտակ բլուզ էր կրում, բաց գույնի տաբատ եւ փոքրիկ պայուսակ։ Տաթեւը նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին, իսկ մեկնաբանություններում ռուսերենով գրել էր. «Քո պատմությունը չպետք է ներգրավվի այս աշխարհում, դու աշխարհ ես, եւ այն յուրօրինակ է»։



© NEWS.am STYLE