Բիլի Փորթերն ամենահայտնի աստղն է, որի կերպարները կարմիր գորգերի համար 2019-ին ամենաշատն են որոնել

22:12   12 դեկտեմբերի, 2019

Google-ը հրապարակել է հայտնիների ցանկը, որոնց կերպարները կարմիր գորգերին ամենից շատն են հետաքրքրել օգտատերերին։ Ցանկը գլխավորում է դերասան Բիլի Փորթերը, որը հայտնի է դարձել «Կեցվածք» սերիալի շնորհիվ։

Ամենից շատ ուշադրության է արժանացել  դերասանի կերպարն «Օսկար» մրցանակաբաշխությանը. նա միջոցառման համար սեւ թավշյա զգեստ էր ընտրել։ Սակայն դա նրա միակ հիշվող կերպարը չէր։ «Էմմի 2019»-ին դերասանը ներկայացել էր խոշոր փողկապով եւ անհամաչափ եզրերով գլխարկով, իսկ վերջերս անցկացված American Music Awards-ի համար սպիտակ քեյփ էր ընտրել եւ հետաքրքիր գլխազարդ։

Վարկանիշի երկրորդ տեղում Քարդի Բին է, երրորդում՝ Լեդի Գաgան. դերասանուհին այս տարի «Օսկար»-ին ներկայացրել էր Tiffany & Co-ի վզնոցով, որը զարդարված է 128,54 կարատանոց ադամանդով. այն հայտնվել էր «Նախաճաշ Թիֆանիի մոտ» ֆիլմում։  Բացի այդ՝ ցանկում են հայտնվել Քրիս Ֆիշերը (միայն թե օգտատերերը նրան որոնել են որպես «Էմի Շումերի մուսա»), դերասանուհի Ջենի Մաքքարթնին, կորեական «BTS» խումբը, հեռուստաաստղ Քեյթլին Ջենները, դերասան Ռիչարդ Մեդենը, դերասանուհիներ Բրի Լարսոնը եւ Գվենդոլին Քրիստին (վերջինիս որոնել են որպես «Բրիեննա Տարտ», որի դերը Քրիստին կատարել է «Գահերի խաղը» սերիալում)։

Աղբյուրը՝ Esquire 

Լուսանկարները՝ Instagram 



© NEWS.am STYLE