Անահիտ Սիմոնյանը հայրիկի հետ ջերմ տեսանյութ է հրապարակել

23:37   12 դեկտեմբերի, 2019

Երգչուհի, դիզայներ, Անահիտ Սիմոնյանի Instagram-ի էջը շատ ակտիվ է: Նա այդ հարթակն օգտագործում է իր շքեղ լուքերը ցուցադրելու, սեփական նորաձեւության տան նոր հավաքածուները ներկայացնելու համար: Նա հրապարակում է նաեւ ամուսնու՝ երգիչ եւ կոմպոզիտոր Հայկոյի, որդու՝ Արմանի հետ ջերմ, ընտանեկան, գեղեցիկ լուսանկարներ եւ տեսանյութեր:

View this post on Instagram

A post shared by Anahit Simonyan (@anahitsimonyan) on

Անահիտ Սիմոնյանը միկրոլբոգի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել, որում ներկայացել է հայրիկի հետ։ Հոլովակում նա ջերմ գրկում է նրան, լավ ժամանակ են անցկացնում միասին։ Հրապարակմանը կից նա ռուսերեն լեզվով կատարել է հետեւյալ մեկնաբանությունը․  «Որոշակի տարիք է գալիս, երբ սկսում ենք հասկանել, որ ամենամոտ ընկերները մեր ծնողներն են․․․ Եվ ոչ կիլոմետրերը, ոչ էլ քաղաքները չեն կարող բաժանել մեզ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին արտահայտիչ շպարով էր. ընդգծված էին շուրթերը։ Անահիտ Սիմոնյանը պարզ սանրվածք էր ընտրել, կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ վզնոց եւ թեւնոց։ Երգչուհին լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հտեւորդները հաճոյախոսություններ էին արել նրան։ «Նուրբ գեղեցկուհի»,- գրել էր օգտատերերից մեկը։



© NEWS.am STYLE