Ռիկի Մարտինը փոքրիկ դստեր հետ լուսանկարով հուզել է օգտատերերին  

23:12   12 դեկտեմբերի, 2019

Բազմազավակ հայր Ռիկի Մարտինը պարզապես պաշտում է իր չորս երեխաներին, սակայն նա շատ հազվադեպ է իր հետեւորդների հետ կիսվում սերն արտահայտող կադրերով։ Այդ իսկ պատճառով էլ նրա միակ դստեր՝ Լուսիայի նոր լուսանկարն Instagram-ում իսկական ֆուրոր է սառաջացրել։

«Երազանքիս տիրուհին», - պոետիկ կերպով երգիչը մեկնաբանել է հրապարակումն ու ավելացրել «փոքրիկ Լուսիա» հեշթեգը։

Ռիկի Մարտինի հուզված բաժանորդները շատ մեկնաբանություններ են թողել լուսանկարին կից։ Օգտատերերը զանգվածաբար նշել են դստեր գեղեցկությունը, ինչպես նաեւ նրան կյանքում ամենալավն են ցանկացել։

«Ինչպիսի գեղեցկուհի։ Աստված օրհնի նրան», «Լուսիա թագուհի», «Հիանալի։ Շատ ուրախ եմ ձեզ համար», «Տեսեք, թե ինչպիսի սիրունիկ դեմք ունի նա»,  - գրել են օգտատերերը։

Աղբյուրը՝ Пятый канал



© NEWS.am STYLE