Փոքր-մեծ երջանկություն. հայ հայտնիներ, որոնց 2019-ը երեխա է նվիրել

17:31   2 հունվարի, 2020

2019թ.-ն արդեն անցյալում է, եւ ժամանակն է ամփոփել տարին։ Այն հագեցած էր բազմաթիվ իրադարձություններով, այդ թվում երեխաների ծնունդով։ NEWS.am STYLE-ն առանձնացրել է հայ հայտնիներին, որոնք տարվա ընթացքում ծնողներ են դարձել։

Լուսինե Թովմասյան

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանի երկրորդ երեխան լույս աշխարհ է եկել օգոստոսին։ Երեխան ծնվել է ԱՄՆ-ում, եւ ծնողներն նրան տվել են Ալեք անունը։ Փոքրիկի ծնունդից օրեր անց Լուսինեն հրապարակեց նրա առաջին լուսանկարը, որն ուղեկցվում էր ջերմ մեկնաբանությամբ. «Լույս աշխարհ եկավ նա... նա, ով այնքան սպասված եւ այնքան սիրված էր, որ չի կարող անգամ պատկերացնել։ Մեր հրաշք եւ երջանկություն... շնորհակալ ենք ,որ ընտրեցիր հենց մեզ եւ փոխեցիր մեր կյանքի ընթացքն ու իմաստը։ Սիրում ենք քեզ անսահման, մեր Ալեք 04.08.2019»։

Սիլվա Հակոբյան

Սիրված երգչուհին առաջին մայր է դարձել այս տարվա օգոստոսին։ Ծնողները դստերը տվել են Միլա անունը։ Սիլվան դստեր հետ հաճախ է համատեղ լուսանկարներ հրապարակում ու նշում է, որ դստեր անունն ինքն է որոշել. Միլան երգչուհուն սիրելի անունն է։ Ի դեպ, երգչուհին, պատասխանելով հետեւորդներին հարցերին, նշել է նաեւ, որ դուստրը «պապայի կտորն է»։

Քիմ Քարդաշյան

Քարդաշյան-Ուեսթ աստղային զույգի չորրորդ երեխան ծնվել է մայիսին։ Երեխային կրել եւ լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը։ Ծնողները երեխային տվել են Փսալմ անվանումը։ Ի դեպ, փոքրիկը 2019թ.-ին եղել մայրիկի հետ եղել է Հայաստանում եւ մկրտվել Էջմիածնում։ Փոքրիկին մկրտության ընթացքում տվել են Վարդան անունը։

Մերի Մակարյան

Դերասանուհին, որն ամուսնությունից հետո ԱՄՆ-ում է ապրում, առաջին անգամ մայր է դարձել օգոստոսին։ Մերին դստեր հետ լուսանկարներ հաճախ չի տեղադրում, սակայն նշում է, որ իր երազանքներից ամենանվիրականն արդեն իրականություն է։ 

Լայանա

Դեկտեմբերին ծնվել է երգչուհի Լայանայի եւ նրա ամուսին՝ պրոդյուսեր Ռոլանդ Պողոսյանի երկրորդ երեխան: Զույգը որդի է ունեցել, որին տվել է Ռոբերտ անունը։ 



© NEWS.am STYLE