Իսկապե՞ս. Վիկտորյա Բոնյան վստահեցնում է, որ չի օգտվում «գեղեցկության ներարկումներից»

12:12   13 դեկտեմբերի, 2019

«Դոմ 2»-ի նախկին աստղ, հեռուստահաղորդավարուհի եւ մոդել Վիկտորյա Բոնյան Woman Magzaine-ի հետ զրույցում պատմել է, թե ինչով է ավարտվել գեղեցկության ներարկումներով տարվելը։

Վիկտորյան առաջին անգամ սկսել է «գեղեցկությունը լավացնել» 26 տարեկանում։ Համաձայնեք, վաղ է։ Ընդ որում, շտկել է քիթ-շրթունքային ծալքերը եւ այդ տարիներին չորակովարված ռուս մասնագետների պատճառով դեմքի աասիմետրիա է ձեռք բերել։

«Պարզվեց, որ ֆիլերները ճիշտ չէին տեղադրել։ Ստիպված էի Լոս Անջելես մեկնել հայտնի բժիշկ Սայմոն Ուրյանի մոտ։ Նա դեմքի կոնտուրինգ է արել եւ շտկել ասիմետրիան։ Այդ ժամանակվանից ի վեր ոչ մի ներարկում»,- հայտարարել է Վիկտորյան։

Նա պնդում է, որ մաշկի մասին հոգ է տանում պրոֆեսիոնալ կոսմետիկայի միոջոցով, դեմքի համար գործիքային պրոցեդուրաներ անում՝ կարբոնային պիլինիգ, թվվածնային խնամք, մերսում։ «Ցանկանում եմ բոլորին զգուշացնել. որքան վաղ ես սկսում ներարկել, այքան շատ է հարկավոր ժամանակի ընթացքում։ Եթե հիմա 30 տարեկան ես, հարկավոր է մտածել ապագայի մասին։ Պատկերացրու՝ ինչ տեսք կունենաս 50-ում, եթե հիմա արդեն տարվես ներարկումներով»,- ասում է Վիկտորյան, որի անկեղծությանը դժվար է հավատալ։

Համոզվելու համար բավարար է համեմատել Վիկտորյայի՝ տասամյա վաղեմության լուսանկարը։ Միայն պիլինգներով հնարավոր չէ նման արդյունքի հասնել։ Իսկ շուրթերն ու այտոսկրերը ինվազիվ միջամտության արդյունք են, ինչն, ի դեպ, մի քանի ամիս առաջ նկատել են ե՛ւ ԶԼՄ-ների ներկայացուցիչները, ե՛ւ սոցիալական ցանցերի օգտատերերը։



© NEWS.am STYLE