Ինչպես զարդարել տոնածառը․ 2020թվականի համար լավագույն մտքերը (ֆոտո)

16:31   21 դեկտեմբերի, 2019

2020թ.-ը կղեկավարի սպիտակ մետաղական առնետը, որի տարբերակիչ որակները համարվում են համառությունը, արդարության եւ վճռականության համար պայքարը։  Առնետին կուրախացնի սպիտակ, մոխրագույն, մետաղական եւ արծաթե երանգների զարդերը: Սրանք կդառնան 2020 թ.-ի հիմնական գույները։

Յուրաքանչյուր տան գլխավոր զարդը համարվում է ամանորյա եղեւնին։ Այս տարի, ինչպես եւ անցյալ տարի, դուք կարող եք ընտրել ցանկացած չափի տոնածառ: Այն կարող է հասնել մինչեւ առաստաղը, կամ շատ փոքր լինել: Կարեւորն այն ճիշտ զարդարելն է։ 2020թ.-ի տոնական ծառը պետք է իր յուրահատուկ ձեւավորմամբ տպավորի ձեր հյուրերին։ Քանի որ առնետն ավելի բարեհաճ է մոխրագույն եւ սպիտակ երանգների նկատմամբ, ապա ձեր տանն այս դեպքում կարող է հայտնվել սպիտակ կամ արծաթափայլ նյութից պատրաստված արհեստական տոնածառ: Այս գույնի ամանորյա գեղեցկուհին աներեւակայելի առասպելական եւ շատ գեղեցիկ տեսք կունենա։

Եթե տոնածառի գույնի հետ ամեն ինչ պարզ է, ապա արժե մտածել դրա ճիշտ ձեւավորման մասին: Սպիտակ տոնածառի համար արծաթագույն խաղալիքներն ամենահարմար տարբերակն են: Ավելի հաջող տեսք կունենան գույնզգույն զարդարանքները։ Որպեսզի 2020թ․-ին սենյակն ունենա գրավիչ տեսք ունենա, հարկավոր է օգտագործել ոչ ավել, քան 3 երանգ։ Այդ դեպքում այն ծանրաբեռնված չի լինի։ Իհարկե, 2020թ․-ին բացի արհեստական տոնածառից կարող եք օգտագործել նաեւ թարմ եղեւնի: Եվ որպեսզի այն առանձնանա, անհրաժեշտ է  մի քիչ արծաթափայլ կամ սպիտակ գույնով ներկել ճյուղերը։

Ամանորյա տոնածառի վրա պետք է առկա լինեն տարբեր չափսերի ձյան փաթիլներ։ Նաեւ մի մոռացեք, որ 2020թ․-ի տարվա տիրուհու մասին եւ ի թիվս գնդակների եւ այլ ամանորյա զարդերանքների հավասարապես բաշխեք առնետի կամ մկնիկի պատկերով խաղալիքներ։

Աղբյուրը՝ svoimi-rukamy.com



© NEWS.am STYLE