Նիհարողի օրագիրը. Սասսի ջուրն օգնեց 2.5 կգ նիհարել

20:19   29 հուլիսի, 2013

Ողջո՛ւյն:

Անցյալ անգամ մոռացա գրել Սասսի ջրի արդյունքի մասին: Այսպես ահա, չգիտեմ՝ ինչն է գաղտնիքը, բայց այն 4 օր գործածելուց հետո 2.5 կգ նիհարեցի: Բացի այդ, ջուրն օգնեց վերականգնել նիհարելու գործընթացը: Քաշս այլեւս կանգնած չէ, ես օրական գոնե 100 գրամ նիհարում եմ:

Նշանակում է՝ մարդիկ չեն խաբում այս ջրի հրաշալի բուժիչ հատկությունների մասին: Անձամբ ես խորհուրդ եմ տալիս:

Հիշեցնեմ բաղադրատոմսը:

Ձեզ անհրաժեշտ են. 

- մոտ 2 լիտր ջուր;

- 1 թեյի գդալ քերիչով անցկացրած կոճապղպեղ (իմբիր);

- լավ մաքրած եւ շրջանաձեւ բարակ շերտերով կտրատած 1 վարունգ;

- շրջանաձեւ բարակ շերտերով կտրատած 1 կիտրոն;

- 10 հատ անանուխի փոքրիկ տերեւ (թարմ):

Բոլոր բաղադրիչները մեծ տարայում խառնում ենք, ամբողջ գիշեր թողնում սառնարանում: Մեկ օրվա ընթացքում ամբողջությամբ խմում ենք:

Պարզապես հիշեք, որ հարկավոր է այս ջուրը խմել 4 օր, իսկ հետո որոշ ժամանակ ընդմիջում անել:

Հաջողություն:

Անի



© NEWS.am STYLE