«Եվ դու ասացիր... եղիր միշտ իմ կողքին». Էմմիի գրավիչ կերպարը

10:57   13 դեկտեմբերի, 2019

Երգչուհի Էմմին նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին ոճային հագոuստ է կրում ՝ սեւ, կիպ զգեստ, որն ընդգծում է երիտասարդ մայրիկի գեղեցիկ կազմվածքը։ Էմմին այն համադրել է երկարաճիտ կոշիկների հետ։ Նա պարզ սանրվածք է ընտրել, իսկ մեկնաբանություններում գրել է. «Լույսերը վառվեցին, երգերը հնչեցին, եւ դու ասացիր ... եղիր միշտ իմ կողքին»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է մեքենայում։ Նա ծաղկային պրինտով վերնաշապիկ է կրում եւ արտահայտիչ շպարով է։ Էմմին արձակել է մազերը, կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ մատանիներ, ժամացույց։ «Բարի առավոտ, Երեւան»,- լուսանկարն անգլերերնով մակագրել է երիտասարդ մայրիկը։



© NEWS.am STYLE