«Իմ անփոխարինելի մարդ». Սիլվա Հակոբյանի ընտանեկան լուսանկարն ու ջերմ շնորհավորանքը հորը

11:49   13 դեկտեմբերի, 2019

Երգչուհի Սիլվա Հակոբյանը ընտանեկան լուսանկար է հրապարակել ու ջերմ շնորհավորել հայրիկի ծննդյան օրը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված է հայրկի, քրոջ ու եղբոր հետ։ «Հազար անգամ թե ծնվեի, մեկ է՝ էլի քեզ ընտրեի՝ ե՛ւ ինձ պապա, ե՛ւ լավ ընկներ, ինչպես նաեւ պրոդյուսեր։ Շնորհավոր ծնունդդ, իմ անփոխարինելի մարդ»,- գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը պատկերված էր դստեր՝ Միլայի հետ։ Սիլվան ջինսե տաբատ էր կրում, սպիտակ բլուզ, իսկ կերպարն ամբողջացրել էր բաց գույնի բարձրակրունկներով։ Նա գրկել էր դստերը, որը վարդագույն զգեստ էր կրում։ «Տոներն են մոտենում»,- հրապարակումը մակագրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE